Եօթներորդ Չորեքշաբթի Յինանց:
Ս. Աստ. «որ համբարձար փառօք առ Հայր»:
Ընթերցուածներ
Գործք 25, 23 - 26, 32
Յովհ 12, 44-50
Պատարագ
Հիացան վերնական բազմութիւնքն տեսանելով զքեզ ի Հրեղէն կառս բազմեալ. սարսեալ ասէին. Ո՞վ է սա որ դիմեալ գայ յԵդովմայ, եւ եկեալ մտանէ փառօք ի փառս. Տէր փառք քեզ: Ժամամուտ.
Առ գետս Բաբելացւոց, անդ նստէաք եւ լայաք. որպէս յիշեցաք մեք անդ զՍիովն: Խոստովան եղէ քեզ Տէր բոլորով սրտիւ իմով. առաջի հրեշտակաց սաղմոս ասացից քեզ: Տէր փորձեցեր զիս եւ ծանեար զիս. դու ծանեար զնստել իմ եւ զյառնել իմ:
Ալէլուիա, ալէլուիա. Համբարձէք իշխանք զդրունս ի վեր. ամբարձցին դրունք յաւիտենից, եւ մտցէ թագաւոր փառաց: