Բ. օր Վարդավառի:
Ս. Աստ. «որ յայտնեցար ի Թաբոր լերինն»:
Օր Մեռելոց:
Ընթերցուածներ
1 Յովհ 5, 9-12
Յովհ 1, 1-17
Պատարագ
Երեւի Տէր այսօր աշակերտացն ի Թաբորական լերինն. եւ աշակերտացն զարհուրեալ աղաղակէին ասելով. Արասցուք երիս տաղաւարս, մի Տեառն, եւ մի Մովսիսի, եւ մի Եղիայի: Եւ մեք բանաւոր Հօտքս երգեմք ընդ քոյ ճշմարիտ վկայիցդ. Առաքեա ի մեզ զլոյս քոյ շնորհացդ ի քո միւսանգամ գալստեանդ, եւ կեցո: Ժամամուտ. Բարձր արարէք զՏէր Աստուած մեր. երկիր պագէք պատուանդանի ոտից նորա, զի սուրբ է:
Տէր Թագաւորեաց, բարկացան ժողովուրդք, որ նստիս ի քերովբէս. սասանեցաւ երկիր:
Ալէլուիա, ալէլուիա. Բարձրութիւնք լերանց նորա են, Ներա է ծով, եւ նա արար զնա. եւ զցամաք ձեռք նորա ստեղծին: