Գ. օր Վարդավառի:
Ս. Աստ. «որ յայտնեցար ի Թաբոր լերինն»:
Ընթերցուածներ
Եբր 12, 18-27
Ղուկ 9, 27-36
Պատարագ
Երեւի Տէր այսօր աշակերտացն ի Թաբորական լերինն. եւ աշակերտացն զարհուրեալ աղաղակէին ասելով. Արասցուք երիս տաղաւարս, մի Տեառն, եւ մի Մովսիսի, եւ մի Եղիայի: Եւ մեք բանաւոր Հօտքս երգեմք ընդ քոյ ճշմարիտ վկայիցդ. Առաքեա ի մեզ զլոյս քոյ շնորհացդ ի քո միւսանգամ գալստեանդ, եւ կեցո: Ժամամուտ. Որպէս ցօղ զի ցօղէ յԱհերմոնէ’ ի վերայ լերին Սիովնի:
Զի բարի կամ զի վայելուչ. զի բնակեն եղբարք ի միասին:
Ալէլուիա, ալէլուիա. Քո են երկինք եւ քո է երկիր. զաշխարհս լրիւ իւրով դու հաստատեցեր: Զհիւսիս եւ զհարաւ դու արարեր. Թաբոր եւ Հերմոն յանուն քո ցընծասցեն: